Համալսարանականները ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ

Մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի օրվա առթիվ Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմն ու ռազմական ամբիոնի ուսանողներն այցելեցին Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր:

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող անմար կրակի մոտ՝ ոգեկոչելով հայրենիքի համար կյանքը տված հերոսների սխրանքը: