ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈւԼ
Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները կրկնօրինակների հետ միասին
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում
Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.
- անձնագրի պատճենը,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 2 լուսանկար (3×4 չափի),
- տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում):
Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2021թ. հունիսի 5-ից 20-ը, ժամը 1000-ից 1600-ն՝ շաբաթվա բոլոր օրերին:
Մրցույթը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը:
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
Ծանոթություն*
Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են երկրորդ փուլի ընդունելության ժամանակ դիմում-հայտ լրացնել և մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը:
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ` ԲՈՒՀԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ԶԵՂՉԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ (ՎՃԱՐՈՎԻ)
ԵՐԿՐՈՐԴ ՓՈւԼ
Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները կրկնօրինակների հետ միասին
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում
Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.
- անձնագրի պատճենը,
- դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,
- ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),
- 2 լուսանկար (3×4 չափի),
- տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում):
Երկրորդ փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2021թ. հուլիսի 12-ից 23-ը և օգոստոսի 2-ից 23-ը ներառյալ` ժամը 10:00-ից 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 24-ից 30-ը:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
- նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
- ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
- տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
- ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
ՇՊՀ ընդունող հանձնաժողով
+37431269494
+37493743051
http://shsu.am/masters-degree/
admisscom@shsu.am
https://www.facebook.com/shirakstateuniversity/
ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2020/2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
!!!! ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՇՊՀ մագիստրատուրայի հարգելի՛ դիմորդներ.
Քանի որ, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության մրցույթի ամփոփումից հետո թափուր տեղերի վերաբաշխման և պահուստային տեղերի բաշխման մասին» հրամանի (հիմք՝ ՀՀ Կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 777-Ն որոշման երկրորդ կետը), պահուստային տեղերի վերաբաշխման արդյունքում ՇՊՀ-ին հատկացվել է 2 անվճար տեղ՝ նախատեսված բանակից զորացրված և առավել բարձր միջին որակական գնահատական ունեցող դիմորդների համար, ուստի ՇՊՀ մագիստրատուրայի՝ վերջին 3 տարվա ընթացքում պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին խնդրում ենք մինչև ս.թ. օգոստոսի 27-ը ժամը 11:00-ն ՇՊՀ ընդունող հանձնաժողով ներկայացնել զինվորական գրքույկի բնօրինակը՝ բոլոր էջերի կրկնօրինակների հետ միասին:
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ
Հարգելի՛ դիմորդներ, երկրորդ փուլի (վճարովի) դիմում-հայտը լրացվում է ԱՌՑԱՆՑ, հուլիսի 20-ից 31-ը և օգոստոսի 15-ից 26-ը ներառյալ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ դիմորդներ, ՇՊՀ 2020/2021 ուստարվա մագիստրատուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունելության երկրորդ փուլի դիմում-հայտը լրացնելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ լրացման և պահանջվող փաստաթղթերի փաթեթի ներկայացման հետ կապված հետևյալ պահանջներին.
Ընդունելության մրցույթին մասնակցելու համար պարտադիր է
Քայլ 1 — Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել admisscom@shsu.am էլեկտրոնային փոստին:
-
Պահանջվող փաստաթղթերի լրիվ փաթեթը հարկավոր է ուղարկել Ձեր (դիմորդի) անձնական էլեկտրոնային փոստի հասցեից՝ որպես վերնագիր մուտքագրելով դիմորդի անունը, ազգանունը և առաջին հայտով ընտրած մասնագիտությունը (Օր. Պետրոսյան Մինաս, Սոցիալական աշխատանք):
-
Փաստաթղթերի փաթեթը անհրաժեշտ է ուղարկել դիմում-հայտը լրացնելուց առաջ:
-
Փաստաթղթերի փաթեթը հարկավոր է ուղարկել մեկ նամակով՝ ֆաստաթղթերի ֆայլը տարբերակը/ները կցված (ֆայլի ընդլայնումը՝ DOCX, PDF, JPG, և այլ):
-
Մրցութային հանձնաժողովի կողմից կքննարկվեն այն դիմում-հայտերը, որոնք ունեն կից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներ:
Մինչև փաստաթղթերի լրիվ փաթեթի ուղարկումը դիմորդի կողմից լրացված դիմում-հայտերը ՉԵՆ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
Քայլ 2 — լրացնել դիմում հայտը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/SQ93wYtvYteSy1pk6
Դիմում-հայտը հարկավոր է լրացնել միայն հայատառ. պարտադիր լրացնե՛լ բոլոր պահանջվող դաշտերը:
Մասնագիտությունների և պահանջվող փաստաթղթերի ցանկը տե՛ս հետևյալ հղմամբ՝
Մասնագիտությունների և պահանջվող փաստաթղթերի ցանկ
ՄԻԱՅՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓԱԹԵԹ ԿԱՄ ՄԻԱՅՆ ԼՐԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՉԵ՛Ն ԿԱՐՈՂ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ:
-
Բոլոր պահանջվող փաստաթղթերի բնօրինակները՝ կրկնօրինակների հետ միասին, դիմորդը ներկայացնում է բուհ ընդունվելուց հետո՝ համալսարանի կողմից հայտարարված ժամկետներում:
Հարցերի համար զանգահարեք +37431269494
կամ +37493743051
հեռախոսահամարներով
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
Հարգելի՛ դիմորդ, առաջին փուլի (անվճար) դիմում- հայտը լրացվում է ԱՌՑԱՆՑ, ս.թ. հունիսի 15-ից 30-ը ներառյալ:
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
Դիմում-հայտը կարող եք լրացնել, անցնելով հետևյալ հղումով. https://forms.gle/SQ93wYtvYteSy1pk6
Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները հարկավոր է ուղարկել admisscom@shsu.am էլփոստին
2018-2019 ուսումնական տարի (I ՓՈՒԼ)