ԲԱԿԱԼԱՎՐ (ԱՌԿԱ)

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 2022/2023 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈւՍՈւՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ.
ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՑԱՆԿ

2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացի մասին.

(ՀՀ Կառավարության 2022թ. ապրիլի 7-ի N 476-Ն որոշում,/ընդունելության կարգ/)
  • որոշման հավելվածի 10-րդ, 11-րդ և 14-րդ կետերի դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից /խոսքը վերաբերում է միասնական քննություններ հանձնելու 2 հնարավորություններին/:
  • Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord. am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
  •  2021-2022 ուստարվա շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Շիրակի մարզի առանձնացված ուսումնական հաստատություններն են՝
  1. Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
  2. Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
  3. Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
  4. Աշոցքի միջն. դպրոց
  5. Ամասիայի միջն. դպրոց

  Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`

  •  3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ  հարյուր) դրամ: Ուշադրություն. «ՇՊՀ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ», «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությունների դիմորդները յուրաքանչյուր քննության համար 1500-ական դրամ վճարում են ՇՊՀ 11802024816700 հաշվեհամարին)

 Միասնական,  ներբուհական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

 Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության դիմում-հայտերը լրացվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը: Սխալ լրացնելուց խուսափելու համար խորհուրդ ենք տալիս դիմում-հայտերը լրացնել համակարգչի կամ դյուրակիր համակարգչի /նոթբուք/ օգնությամբ:

Կարգի մի քանի ելակետային դրույթներ.

  • դիմորդն առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն.
  • դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.
  • օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները միասնական քննությանը մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը` մինչև ժամը 17։00-ն լրացնում են ընդունելության դիմում-հայտ: Դիմորդներն ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար դիմում են իրենց բնակության վայրին մոտ ԳԹԿ-ի կողմից առանձնացված դպրոց՝ անձնական համար ստանալու։ Այս փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։

Դիմորդներին տրվող արտոնություններ 78-82 կետեր.

  • Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:
  • Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները).

2) առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

  • Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում անվճար ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում են մրցույթից դուրս։
  • Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան, մեգապոլիսների, Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:
  • 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամություն ունեցող երեխաները կամ ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները) վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու և այլ հավասար պայմանների դեպքում oգտվում են բուհ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:

Դիմորդների ընդունելության հայտերի լրացմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացի հետ կապված հարցերի պարզաբանմանն աջակցում է նաև ՇՊՀ ընդունող հանձնաժողովը՝ աշխատանքային օրերին, ժամը 09:30-ից 16:30-ը:

 

Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով

Պատասխանատու քարտուղար՝ Գ. Ասատրյան

Հեռախոս — +37431269494

Հեռախոս բջջ. — +37493743051

Էլփոստ —   gevorgasatryan@yahoo.com

Էլփոստ —   admisscom@shsu.am

 

 


 
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ Ու ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ (ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ) 2022/2023 ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅԱՆ ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

ՑԱՆԿ


ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾՆԵՐԻ ՑՈւՑԱԿԸ՝ Թափուրի արդյունքներ

Թափուր տեղերի մրցույթի արդյունքում բուհ ընդունված դիմորդները իրենց փաստաթղթերը (ատեստատ կամ դիպլոմ, 2 լուսանկար, անձնագրի կրկնօրինակ) ընդունող հանձնաժողով են ներկայացնում օգոստոսի 2-ին ժամը 11.00-ից 15.00-ն:


‼‼Ուշադրություն

ՇՊՀ-ն հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման թափուր տեղերի ընդունելություն.
Մասնագիտությունների ցանկը՝ այստեղ
Թափուր տեղերի համար կարող են դիմել միայն միասնական քննություններից դրական գնահատական ունեցող և մրցույթից դուրս մնացած դիմորդները՝ ս.թ. հուլիսի 19-ից 26-ը, ժամը 18:00-ն, www.dimord. am կայքում լրացնելով դիմում-հայտ:

 

 

Հարգելի՛ դիմորդներ, կից հղմամբ հրապարակում ենք ՇՊՀ 2021/2022 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները

Ցուցակները՝  այստեղ

Ուշադրություն!!!

Բոլոր այն դիմորդները, ովքեր կկարդան իրենց անուն-ազգանունները կցված ցուցակներում, խնդրում ենք ս.թ. հուլիսի 19-ին ժամը 11.00-ից 16.00-ն, կամ հուլիսի 26-ին ժամը 11.00-ից 16.00-ն ՇՊՀ ընդունող հանձնաժողով ներկայանան հետևյալ փաստաթղթերով՝
  • Անձը հաստատող փաստաթուղթ՝ կրկնօրինակով
  • Ավարտական փաստաթուղթ (ատեստատ, դիպլոմ)
  • Երկու լուսանկար՝ 3X4 չափսի (ովքեր չեն ներկայացրել)
  • Զինվորական ծառայության մեկնած դիմորդների ներկայացուցիչները ներկայացնում են վերը նշված փաստաթղթերը, ինչպես նաև դիմորդի՝ զինկոմիսարիատի կողմից տրամադրված ծանուցագիրը:
  • Արտոնություն ունեցող դիմորդները ներկայացնում են արտոնությունը հաստատող փաստաթղթերի բնօրինակները:
Շնորհավորում ենք և ցանկանում բարի երթ:
Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով

ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 2021/2022 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ` ըստ ընդունելության քննությունների, տեղերի և վարձավճարի չափի

Փաստաթղթերի մասին

Միասնական, կենտրոնացված և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի www.dimord. am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

2020-2021 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2020-2021 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում

Շիրակի մարզում առանձնացված են հետևյալ ուսումնական հաստատությունները՝

  • Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
  • Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
  • Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
  • Աշոցքի միջն. դպրոց
  • Ամասիայի միջն. դպրոց 

Ընդունելության դիմում-հայտի  համար անհրաժեշտ է նաև`

  •    3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  •    անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401  հաշվեհամարին յուրաքանչյուր միասնական և/կամ կենտրոնացված քննության համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Ներբուհական քննություն հանձնող դիմորդները (ՇՊՀ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, Դեկորատիվ կիրառական արվեստ, Նախնական զինվորական պատրաստություն, Համակարգչային գրաֆիկա և Լրագրություն մասնագիտության ԲՀՄ) յուրաքանչյուր քննության համար բուհի 11802024816700 հաշվեհամարին վճարում են 1500 դրամ:

Միասնական, կենտրոնացված, ներբուհական քննությունների վճարից ազատվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ»  89-ից 92-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները։

Վերոգրյալ խմբերին պատկանող դիմորդները դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները,  ինչպես նաև կարգով նախատեսված օլիմպիադաներում, առաջնություններում մրցանակներ, մեդալներ շահած դիմորդներին տրված փաստաթղթերի պատճենները։ 


      Ժամկետների մասին.

Միասնական քննությունները և մասնագիտության հայտագրումը անցկացվում են երկու փուլով` առաջին և երկրորդ:

Առաջին փուլն ընդգրկում է՝

  • տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկա(ներ)ի առցանց հայտագրումը և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

Երկրորդ փուլը

  • տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկա(ներ)ի առցանց հայտագրումն ու տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննությունների հանձնումն է։

 

       Մրցույթի մասին

Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:
Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր(ներ) ունեցող դիմորդին:


      Արտոնությունների մասին

—- Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը) , մինչև 27 տարեկան զավակները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների:

—- Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`

  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները.
  • առանց ծնողական խնամքի մնացած՝ մինչև 23 տարեկան երեխաները։

—- Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները՝ զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`

  • ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի: Մրցութային հավասար միավորների դեպքում մրցույթը իրականացվում է սույն կարգի 87-րդ կետի պահանջների համաձայն:
  • անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս,
  • տվյալ մասնագիտությունից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում, զորացրված դիմորդը անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս:
  • Առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերում, Ժաուտիկովյան, Մենդելեևյան և մեգապոլիսների օլիմպիադաների անհատական մրցանակակիրները, ինչպես նաև տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, օլիմպիական խաղերի մեդալակիրները՝ մրցանակը ստանալուց հետո երեք տարվա ընթացքում՝ ընդունելության դիմում-հայտում համապատասխան (առարկայական) մասնագիտություններ հայտագրելու դեպքում:
Ընդունելության կարգը ամբողջությամբ կարող եք ներբեռնել  այստեղից

ՇՊՀ ընդունող հանձնաժողովի ZOOM հղումը՝ https://zoom.us/j/4411265959?pwd=b2lxTmpUY2hTR3BSOHl5ekYzazBsZz09 (Ակտիվ է երեքշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 12:00-ից 13:00-ն)


Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով

Պատասխանատու քարտուղար՝ Գ. Ասատրյան

Հեռախոս — +37431269494

Հեռախոս բջջ. — +37493743051

Էլփոստ —   gevorgasatryan@yahoo.com

Էլփոստ —   admisscom@shsu.am


 


ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2020/21 ՈւՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.

Բացել ցանկը

Թափուր տեղերի համար դիմորդները դիմում-հայտը լրացնում են առցանց, սույն թվականի հուլիսի 20-ից 22-ը ժամը 18:00-ն dimord.am կայքում.

Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել միասնական քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները՝ իրենց դիմում հայտում հայտագրելով վճարովի համակարգում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝

  • եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.
  • եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:
  • Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:
 

ՇՊՀ 2020/21 ՈւՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՈՒՀԻ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ
ՇՊՀ 2020/21 ՈւՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՈՒՀԻ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ
ՇՊՀ 2020/21 ՈւՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ
 

ՇՊՀ 2020թ. ներբուհական քննությունների քննատախտակ

ՇՊՀ ներբուհական քննությունների առարկայական ծրագրեր.

Ը.Ֆ.Պ.                ԳԾԱՆԿԱՐ                ՄԱՍՆ.

Ուշադրություն, սիրելի՛ դիմորդներ..

Կապված հանրապետությունում համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի հետ, փոփոխության են ենթարկվել նաև ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ (ԱՌԿԱ) 2020/2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ:

Ի գիտություն նախորդ տարիների շրջանավարտների

Մանրամասները ներկայացում ենք ստորև. 

Ընդունելության առցանց դիմում-հայտի լրացման տեսանյութ.

ՇՊՀ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների, ընդունելության քննությունների և վարձավճարների ցանկ:

ԼՐԱՑՆԵԼ ԱՌՑԱՆՑ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏ


Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա առկա համակարգի ընդունելության սկզբունքներ

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500դրամ (ՆԶՊ, Ֆիզ. դաստիարակություն և սպորտային մարզումներ, Դեկորատիվ կիրառական արվեստ և Համակարգչային գրաֆիկա մասնագիտությունների դիմորդները վճարումը կատարում են ՇՊՀ 11802024816700 հաշվեհամարին):
Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե ընտրած բոլոր մասնագիտությունների համար սահմանված է ընդունելության մրցութային միևնույն առարկայի քննությունը:
Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք առանց տարիքի սահմանափակման:
Միասնական և ներբուհական քննություններն անցկացվում են մեկ փուլով`  հուլիս ամսվա առաջին տասնօրյակում:
Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:
Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ:
Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան,եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր:
Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
Ընդունելության մրցութային առարկայի քննությունից հավասար միավորների դեպքում, ըստ հերթականության, առավելություն է տրվում`
  1. մեդալակիր դիմորդներին.
  2. արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
  3. հանրակրթական ուսումնական հաստատություններում 10-12 դասարաններում սովորելու ընթացքում դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
  4. ցանկում տվյալ մասնագիտության տողում առկա աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով(*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների միջին թվաբանական առավել բարձր միավոր ունեցող դիմորդներին.
  5. պետական ավարտական քննություններից միջին թվաբանական առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին.
  6. տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվում են մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:
Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:
Լրացուցիչ փուլ
Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00:
Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի:
Համաձայն ընդունելության դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի վճարովի մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին՝
եթե ընտրած մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությունից ունի դրական միավոր.
եթե դրական միավորով քննությունը տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային քննությունը չէ, բայց ընդգրկված է տվյալ մասնագիտության քննությունների ցանկում:
Առավելությունը տրվում է տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննությանը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

Հարգանքով՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողով

Պատասխանատու քարտուղար՝ Գ. Ասատրյան

Հեռախոս — +37431269494

Հեռախոս բջջ. — +37493743051

Էլփոստ —   gevorgasatryan@yahoo.com

Էլփոստ —   admisscom@shsu.am