ՀԵՏԱԶՈՏՈՂ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
2024-2025 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
(ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ)
2024-2025 ուսումնական տարում անվճար հիմունքով առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Աշխարհագրություն» (ԻԴ.03.01) մասնագիտությամբ (2 տեղ):
Ասպիրանտուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնում սույն թվականի մայիսի 27-ից հունիսի 20-ը` աշխատանքային օրերին, ժամը 10:00 – 17:00:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի և սոցիալական քարտի բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները վերադարձվում են դիմումը լրացնելուց հետո),
- ինքնակենսագրություն,
- 3 լուսանկար՝ 3×4 չափի,
- բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմների ու դրանց հավելվածների բնօրինակներ և պատճեններ (բնօրինակները հետ են վերադարձվում դիմումը լրացնելուց հետո), (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
- Oտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
- ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն 1 գիտական աշխատանքի պատճեն կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի (A4 ձևաչափի) սահմաններում,
- գիտական ղեկավարի գրավոր համաձայնություն ղեկավարման վերաբերյալ (առկայության դեպքում)
- քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Հարցերի և մանրամասների համար դիմել Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն:
Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, Պ. Սևակի 4
Էլ. հասցե՝ sush.science2023@gmail.com
Հեռ.՝ (0312) 6 64 80, (+374) 98 25 18 26