ՇՊՀ-ում հանդիսավորությամբ հանձնվեցին մագիստրոս-շրջանավարտների դիպլոմները

Շիրակի պետական համալսարանի բակում մեծ հանդիսավորությամբ կայացավ մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական միջոցառումը։

Շիրակի պետական համալսարանը մագիստրոսի որակավորմամբ ավարտեց 214 շրջանավարտ։

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը, համալսարանի  դասախոսներն ու աշխատակիցները, շրջանավարտների ծնողները։

Օրվա տոնական մեկնարկն իր ելույթներով ազդարարեց Շիրակի կայազորի նվագախումբը՝ մայոր Հարությունյանի ղեկավարությամբ։

Օրվա հերոսներին շնորհավորանքներ ու մաղթանքներ հղելուց հետո ՇՊՀ-ի ռեկտորը, հյուրերն ու ֆակուլտետների դեկանները հանդիսավորությամբ հանձնեցին շրջանավարտների գերազանցության դիպլոմները։

Դիպլոմների հանձման ավարտին հնչեց նաև մագիստրոսի երդումը։ Մագիստրոսներն երդվեցին բարձր պահել ՇՊՀ-ի շրջանավարտի պատիվը, ձեռք բերած գիտելիքներ ու հմտությունները  ծառայեցնել ազգային կրթության և գիտության ծաղկմանը։

Մագիստրոս-շրջանավարտներին երաժշտական և պարային կատարումներով ողջունեցին Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհիները, Մկրտչյան պարի ստուդիայի սաները։

Մագիստրոսների մյուս խմբին էլ դիպլոմներ հանձնեցին ֆակուլտետների դեկանները: