Հանդիպում-քննարկում Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

Հունիսի 29-ին Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանում կայացավ հերթական հանդիպում-քննարկումը։

Քննարկմանը առկա և հեռավար եղանակով մասնակցում էին ծրագրի շահառու կողմերի՝ ՇՊՀ-ի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և գործընկեր բանկերի ներկայացուցիչները։

Բացման խոսքով մասնակիցներին ողջունեց և օրակարգային հարցերը ներկայացրեց ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը։

Առաջին հարցով ՇՊՀ-ի գործարարաության և վարչարարության ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Մկրտչյանը ներկայացրեց աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման ժամանակացույցը։ Աշխատանքային խումբը քննարկեց, առաջարկություններ լսեց ու հաստատեց ժամանակացույցը։

Օրակարգի հաջորդ հարցով ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը ներկայացրեց ՇՊՀ-ի գիտական խորհրդի կողմից հաստատված դուալ բարձրագույն կրթության կազմակերպման ուղեցույցի հիմնական դրույթները, պատասխանեց բանկերի աշխատակիցների ու գործընկերների հարցերին։

Աշխատանքային խումբը քննարկեց և հաստատեց դուալ կրթության իրականացման գործընթացում գործընկեր բանկերի կողմից ներկայացված՝ ուսանողների ընտրության կարգը։

Հանդիպման ավարտին քննարկվեցին նաև աշխատանքային այլ հարցեր։