ՇՊՀ-ի 2 ուսանող՝ Եվրոպայի չեմպիոն

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ՇՊՀ-ի 2 ուսանող կանգնեցին պատվո հարթակի առաջին տեղում՝ դառնալով ոսկե մեդալակիր։

ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Մուշեղ Մկրտչյանը 79 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել՝ 9-4 հաշվով առավելության հասնելով վրացի ըմբիշի նկատմամբ։

Մինչ եզրափակիչը Մուշեղը փայլուն հաղթանակներով պարտության է մատնել Ռումինիայի /10։0/, Իտալիայի /10։0/ և Ադրբեջանի /3։1/ ներկայացուցիչներին։

ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանող, այս պահին հայոց բանակի զինծառայող Լյովա Գևորգյանը 125 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել՝  13-2 հաշվով առավելության հասնելով վրացի ըմբիշի նկատմամբ։

Շնորհավորում ենք մեր ուսանողներին և մաղթում միայն հաղթանակներ։