Անվճար գրատնակ՝ ՇՊՀ-ի բակում

Այսուհետ Շիրակի պետակրան համալսարանի բակում կարող եք օգտվել անվճար գրատնակից․ վերցնել ձեր նախընտրած գիրքը, ընթերցել ու վերադարձնել այն նույն կամ քաղաքում տեղադրված մեկ այլ գրատնակ։

Նախաձեռնության հեղինակը 15 տարեկան Լևոն Ալյանաքյանն է՝ Կալիֆոռնիայից։

Լևոնի նպատակն է աշխարհի շատ երկրներում գործող “Little Free Library”-ների մշակույթը տարածել նաև Հայաստանում՝ խրախուսելով գրքերի փոխանակումը և ընթերցանությունը։

Ցանկացողները կարող են նաև գրքեր թողնել Գյումրիում և այլ համայնքներում այս պահին գործող 30 գրատնակներում։

Շնորհակալություն ենք հայտնում Լևոնին և հովանավորներին՝ նախաձեռնության համար։ Հուսով ենք, որ այն կծառայի իր նպատակին, իսկ գրատնակները կհարստանան նոր գրքերով, որոնք էլ կունենան շատ ընթերցողներ։