Հեռուստանախագիծ-մրցույթ Հանրային հեռուստաընկերությունում

Սիրելի ուսանողներ,

Հայաստանի հանրային հեռուստատեսությունը սկսում է «Լրագրողական Մենամարտ» հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը և հրավիրում մասնակցելու հեռուստանախագիծ-մրցույթին:

Նախագծին կարող են մասնակցել ինչպես լրագրողներն, այնպես էլ հումանիտար այլ մասնագիտություն ունեցող ուսանողները:

1-ին տեղը զբաղեցրած մասնակցին կառաջարկվի աշխատանք Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ «Եկեք հասկանանք» հաղորդաշարում:

Մասնակցության համար անհրաժեշտ է lragroghakanmenamart@1tv.am էլեկտրոնային հասցեին ուղարկել անուն/ազգանուն, լուսանկար, ինչպես նաև պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ի՞նչու եք ցանկանում մասնակցել նախագծին

2. Ի՞նչու եք ցանկանում դառնալ լրագրող:

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 6-ը ներառյալ: