Կայացավ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Ապրիկի 28-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: 24 անդամներից նիստին ներկա էր 16-ը:

Նիստին հաստատված օրակարգում առաջին հարցը ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի տեղակալման մրցույթին ներկայացված հայտերի ուսումնասիրությունն ու թեկնածուների գրանցումը կամ գրանցման մերժումն էր:

ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հանձնաժողովը ստացել էր 6 հայտ:

Հայտատուներից Սուրեն Սանասարի Ավդալյանի և Վարդան Սենեքերիմի Մելքոնյանի որպես թեկնածու գրանցելու դիմումները խորհուրդը միաձայն մերժեց՝ ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարվաց մրցույթի պահանջներին չբավարարելու հիմքով:

Հավակնորդներից Սամվել Սերգեյի Ալեքսանյանի, Արամ Վարուժանի Կարապետյանի, Լուսինե Հրանտի Ֆլջյանի հայտերը ուսումնասիրելուց հետո խորհուրդը միաձայն քվեարկեց և գրանցեց որպես թեկնածու:

Հավակնորդներից Անդրանիկ Նորիկի Սարգսյանի՝ որպես թեկնածու գրանցելու հայտը վիճահարույց էր և խորհրդի որոշմամբ վերջինիս դիմումը կընդունեն կամ կմերժեն միայն ՀՀ կրթության և գիտության նախահարության պատասխանը ստանալուց հետո:

Հիշեցնենք, որ մրցույթից 10 աշխատանքային օր առաջ ՇՊՀ պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու են թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականը (բացառությամբ անձնական տվյալների մի մասի) եւ ՇՊՀ զարգացման հայեցակարգը:

ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը անցկացվելու է Շիրակի պետական  համալսարանում 2019 թ. մայիսի 11-ին, ժամը 11:00-ին:

Օրակարգում հաջորդ հարցերը վերաբերում էին ՇՊՀ 2018 թ բյուջեի տարեկան հաշվետվության, ՇՊՀ 2019 թ բյուջեի նախագծի և ՇՊՀ 2017-2018 թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվության ներկայացմանը, որոնք զեկուցեց ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Սերոբյանը: