ՇՊՀ-ն հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ամեն տարի ապրիլի 24-ին Ջարդի ձորում 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքն են մատուցում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։

Շիրակի պետական համալսարանի դասախոսական հանրույթն ու ռազմական ամբիոնի ուսանողները ևս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծին գտնվող տեղանքում։
Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակն հանվերժացնող հուշարձանին։