Երիտասարդական բազմապրոֆիլային միջազգային օլիմպիադա

«Alliance of talents» կազմակերպության Երիտասարդական բազմապրոֆիլային միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն 2022թ․-ի հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 23-ը կազմակերպում է երիտասարդական բազմապրոֆիլային օլիմպիադա մաթեմատիկայի, ֆիզիկայի, արվեստի, մշակույթի և լեզվաբանության (իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն) անվանակարգերով։

Օլիմպիադային կարող են մասնակցել 10-25 տարեկան անձինք։

Օլիմպիադային նպատակն է՝

  • տաղանդավոր երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացում,
  • շնորհալի դպրոցականների և ուսանողների ինտելեկտուալ զարգացման և աջակցության համար պայմանների ստեղծում,
  • աջակցություն երիտասարդներին կարիերայի ուղղորդման և կրթական ոլորտների ընտրության հարցում,
  • պետական ​​և ընդունելության քննություններից առաջ մրցակցային միջավայրում գիտելիքների և հմտությունների ստուգում,
  • փորձի, գիտելիքների փոխանակում և կենդանի շփում այլ երկրների երիտասարդների հետ,
  • փորձի փոխանակում մանկավարժների համար։

Օլիմպիադան կազմակերպվելու է Իտալիայում, Ֆրանսիայում և Ուզբեկստանում։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի հոկտեմբերի 01-ն ուղարկել հայտը հետևյալ էլեկտրոնային հասեցին՝ grand-olimpiada@mail.ru ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

ЮНОШЕСКАЯ МНОГОПРОФИЛЬНАЯ ОЛИМПИАДА-1

ЮНОШЕСКАЯ МНОГОПРОФИЛЬНАЯ ОЛИМПИАДА-2

ЮНОШЕСКАЯ МНОГОПРОФИЛЬНАЯ ОЛИМПИАДА-3