«Քայլ դեպի ապագա» խորագրով գիտնական երիտասարդների միջազգային ֆորում

Մոսկվայի Բաումանի անվան հումանիտար և տեխնիկական համասարանը  հրավիրում է հավակնոտ և տաղանդավոր երիտասարդներին, ովքեր ցանկանում են ցույց տալ իրենց համաշխարհային մակարդակի գիտական և տեխնոլոգիական նվաճումները, մասնակցելու մոլորակի լավագույն երիտասարդին «Քայլ դեպի ապագա» խորգրով գիտնական երիտասարդների միջազգային ֆորումին, որի թեմաներն ընդգրկում են ճարտարագիտական, ճշգրիտ, բնական և սոցիալ-հումանիտար գիտությունների առավել համապատասխան ոլորտները: Գիտական սեմինարներ կգործեն համաշխարհային ճանաչում ունեցող 14 ակադեմիական հետազոտական կենտրոնների և 12 առաջատար ռուսական համալսարանների հիման վրա։

Ֆորումին կարող են մասնակցել 14-ից 22 տարեկան գիտնականներ և քոլեջի ուսանողներ, ովքեր նախագծեր ունեն բնական, սոցիալական գիտությունների և ճարտարագիտության ոլորտներում։

Ֆորումի աշխատանքային լեզուններն են՝ ռուսերենն և  անգլերենը։

Ընդունվում են անհատական և թիմային նախագծեր։ Նշենք, որ յուրաքանչյուր թիմ կարող է ներկայացնել միայն 1 նախագիծ, իսկ յուրաքանչյուր թիմ պետք է ունենա մենթոր/ուսուցիչ։

Ֆորումի ոլորտներն են՝

  • ճարտարագիտություն,
  • մաթեմատիկա, համակարգչային գիտություններ,
  • բնական գիտություններ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն),
  • հասարակական գիտություններ (սոցիոլոգիա, մանկավարժություն, հոգեբանություն)։

Յուրաքանչյուր մասնակից կստանա վկայական, իսկ  հաղթողներին կտրվեն դիպլոմներ, մեդալներ (գրանդ, փոքր), կրծքանշաններ։

Ժամանակցույց

  • 1 մարտի 2022 թ․– հայտի և նախագծի ամբողջական տեքստը ներկայացնելու վերջնաժամկետ,
  • 12-18 ապրիլ 2022 թ․ – նախագծերի շնորհանդեսներ և քննարկում,
  • 27 ապրիլի 2022թ․ – հաղթողների հայտարում։

Խնդրում ենք մրցույթին մասնակցելու դեպքում գրանցվել հետևյալ հղումով՝ https://clck.ru/Yusvi ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Информационное сообщение о форуме

Informational Announcement about Forum

Term of Reference