«Դաստիարակչական գործունեությունը կրթական կազմակերպություններում․ կրթական ոլորտի մասնակիցների անձնական աճի հարթակ» խորագրով համառուսաստանյան գիտագործնական գիտաժողով
ՌԴ-ի Նիժնայա Սալդայի «Արվեստի մանակական դպրոցը Նիժնի Տագիլի կրթության զարգացման ինստիտուտի հետ համատեղ 2022 թ․-ի հունվարի 19-20-ը կազմակերպում է «Դաստիարակչական գործունեությունը կրթական կազմակերպություններում․ կրթական ոլորտի մասնակիցների անձնական աճի հարթակ» խորագրով համառուսաստանյան գիտագործնական գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է քննարկել նախադպրոցական, ընդհանուր, լրացուցիչ և մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթական աշխատանքի իրականացման հիմնախնդիրները, ուղղությունները և արդյունավետ ժամանակակից մոտեցումները՝ սոցիալ-մշակութային փոփոխված պայմանների, մարտահրավերների և պահանջների համատեքստում։
Գիտաժողովին կարող են մասնակցել կրթության ոլորտի առաջատար գիտնականներ և մասնագետներ, ուսուցիչներ, հոգեբաններ և կրթական կազմակերպությունների ղեկավարներ, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում աշխատող ուսուցիչներ և մասնագետներ, գիտահետազոտական կազմակերպությունների աշխատակիցներ, ասպիրանտներ, ուսանողներ և այլն:
Գիտաժողովի ուղղություններն են.
- վերապատրաստման և կրթության ժամանակակից մոտեցումներ. տեսությունից մինչև պրակտիկա,
- կրթական կազմակերպությունների և ծնողների միջև մանկավարժական միություն ՝ մեկ տարածության երկու աշխարհ և հզոր կրթական ուժ,
- մանկավարժական և դաստիարակչկան փոխգործակցության տեխնոլոգիաները և արվեստը,
- նախագծային գործունեությունը ժամանակակից կրթության ոլորտում,
- ուսանողների արժեքային կողմնորոշումների ձևավորման արդիական խնդիրները
- կրթության ոլորտի զարգացման հեռանկարները թվային կրթական հարթակում
- երեխաների և երիտասարդների դաստիարակության հայրենասիրական, հոգևոր և բարոյական ազգային տեսակետները,
- ուսանողների շրջանում հակասոցիալական վարքագծի և բացասական դրսևորումների կանխարգելման համակարգը կրթական գործունեության վերափոխման համատեքստում
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի հունվարի 18-ը լրացնել հայտը հետևյալ կայքէջում՝ https://phsreda.com/ru/action/10317/info?utm_source=mailer&utm_medium=email&utm_campaign=mail.ru&utm_term=site :
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):