Տեղեկատվական առցանց հանդիպում՝ պրակտիկային ընդառաջ

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրակտիկայի պատասխանատու Ի. Շուխյանը պրակտիկային ընդառաջ առցանց հանդիպում է անցկացրել ուսանողների հետ։

Տեղեկատվական հանդիպմանը մասնակցել են բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 4-րդ կուրսերի և 3-րդ կուրսի Սոցիալական աշխատանք մասնագիտության ուսանողները։

4 շաբաթ տևողությամբ մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաները կմեկնարկեն մարտի 1-ին։

Պրակտիկայի պատասխանատուն  ուսանողներին և մեթոդիստներին է ներկայացրել պրակտիկայի նպատակը, խնդիրները, կազմակերպման և գնահատման կարգը, պրակտիկանտի օրագրի լրացման առանձնահատկությունները, պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։