ՇՊՀ-ում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները

Փետրվարի 25-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում էին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի և Գյումրու փոխքաղաքապետերի ուղեկցությամբ։

Դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը պատգամավորները նշեցին, որ պատրաստակամ են պարբերաբար այցերի ընթացքում նրանցից լսել ոլորտի հիմնախնդիրներն ու քայլեր ձեռնարկել համապատասխան լուծումներ առաջադրելու համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և ԱԺ ֆինանսավարկային և բյուջետայաին հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը պատասխանել են ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի լրամշակված նախագծին։