Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ տեղեկատվական հանդիպում Արթիկում

Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմի տարեվերջյան տեղեկատվական հանդիպումը Արթիկում էր։

Արթիկի թիվ 3 ավագ դպրոցականների հետ հանդիպմանը խոսվեց համալսարանի գործունեության ու հնարավորությունների մասին։ Աշակերտներին ներկայացվեցին շարունակական կրթության, հետազոտական աշխատանքներում ընդգրկվելու, լավագույն լաբարատոր սարքավորումներով փորձեր կատարելու, ինչպես նաև ուսանողների ինքնադրսևորման հնարավորությունները։

Խոսելով ՇՊՀ-ի 2022-23 ուստարվա ընդունելության մասին՝ համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու Գևորգ Ասատրյանը տեղեկացրեց, որ նոր ուստարում ցանկացած մասնագիտությամբ դիմելիս պարտադիր է 2 քննության հանձնումը, ներկայացրեց աշակերտներին հետաքրքրող մասնագիտությունների համար պահանջվող քննությունները, ինչպես նաև նշեց, որ մշտապես պատրաստ են աջակցել դիմորդներին և մասնագիտական խորհրդատվություն իրականացնել։