Կայացավ ՇՊՀ-ի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր, 2021թ. դեկտեմբերի 25-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որին 20 անդամներից ներկա էր 19-ը։

Նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը՝ հոգաբարձուների խորհրդի անդամներին մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։

Մինչ օրակարգով նախատեսված հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը, նիստը վարեց հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամը՝ «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը։

ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դոցենտ Լուսինե Գևորգյանը։

Հաջորդիվ՝ ՇՊՀ-ի կանոնադրությանը և գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով փոփոխություններ կատարվեցին համալսարանի ՀԽ-ի աշխատակարգում և ռեկտորի ընտրության կանոնակարգում։

Քննարկվեց նաև ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացման հարցը։ Որոշվեց ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել և այն նշանակել 2022թ. փետրվարի 19-ին: