Աշխատանքային հանդիպում Գյումրիում գործող բանկերի մասնաճյուղերի ներակայացուցիչների հետ Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում

WBL4JOB ծրագրի շրջանակներում 2021թ. դեկտեմբերի 16-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Գյումրիում գործող բանկերի մասնաճյուղերի ներակայացուցիչների հետ՝ կայանալիք պիլոտային ծրագրի մանրամասները քննարկելու նպատակով:

Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին ՇՊՀ Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը, նույն կենտրոնի դրամաշնորհային ծրագրերի համակարգող Հասմիկ Բերդիկյանը, Ուսումնամեթոդական գործընթացի  կառավարման կենտրոնի փոխտնօրեն Նազելի Ավետիսյանը, Գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Մկրտչյանը, նույն ամբիոնի դասախոս Անի Սահակյանը, ինչպես նաև ԱյԴի բանկի, Ինեկոբանկի, Ամերիա բանկի և ԱԿԲԱ բանկի Գյումրու մասնաճյուղերի  ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին և ներկայացրին առաջարկներ «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման» ուղեցույցի և համապատասախան ուսումնական պլանի նախնական տարբերակի  վերաբերյալ, որոնք պետք է կարգավորեն ԱՀՈւ կազմակերպումը բուհում և աշխատավայրում: