Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ տեղեկատվական հանդիպում Մարալիկում

Այսօր Շիրակի պետական համալսարանի աշխատանքային թիմի հերթական տեղեկատվական հանդիպումը Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների հետ էր։

Ավագ դպրոցականներին ներկայացվեց մարզային ամենամեծ բուհի գործունեությունն ու հնարավորություննեը։ Խոսվեց Եվրոպայում ուսանելու հնարավորության, միջազգային ու հանրապետական գիտակրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունների մասին, ներկայացվեցին ՇՊՀ-ի 2022-23 ուստարվա մասնագիտություններն ու համապատասխան քննությունների ցանկը։

ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի անդամները պատասխանեցին նաև աշակերտների տարաբնույթ հարցերին և նշեցին, որ մշտապես պատրաստ են աջակցել դիմորդներին և մասնագիտական խորհրդատվություն իրականացնել։