Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ տեղեկատվական հանդիպում Սառնաղբյուրում

«Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը» խորագրով հերթական հանդիպումը Սառնաղբյուրում էր։

Գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանցիների հետ հանդիպմանը ՇՊՀ-ի աշխատանքային թիմի անդամները խոսեցին մարզային ամենամեծ բուհի կրթական, գիտահետազոտական ու նյութատեխնիկական հնարավորությունների, ստեղծված ուսանողակենտրոն միջավայրի ու շարունակական կրթության հնարավորության մասին։

Ներկայացվեցին ՇՊՀ-ի 2022-23 ուստարվա մասնագիտություններն ու համապատասխան քննությունների ցանկը, խոսվեց դիմորդներին աջակցելու նպատակով համալսարանում մեկնարկած նախապատրաստական դասընթացների մասին, անդրադարձ կատարվեց նաև համալսարանում գործող զեղչային ճկուն համակարգին։

Աշակերտներից ոմանք արդեն կողմորոշվել էին մասնագիտության ընտրության հարցում, ոմանք էլ ունեին մասնագիտական խորհրդատվության կարիք և մասնագետների հետ զրուցելով՝ կարողացան հստակեցնել որոշ հարցեր։