Անվճար բիզնես դասընթաց․ տեղեկատվական հանդիպում

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղը կազմակերպում է Focus Incubator անվճար բիզնես դասընթաց երիտասարդների և սկսնակ ձեռներեցների համար՝ աջակցելու կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները։

 

Ծրագրի շրջանակներում

  • կձևավորվեն ստարտափ թիմեր,
  • կկազմակերպվեն մասնագիտական այցեր տարբեր հայտնի ընկերություններ
  • մասնակիցները կստանան բիզնես խորհրդատվություն՝ աշխատելով մենթորների հետ։

 

Լավագույնները կստանան ֆինանսավորում իրենց բիզնես գաղափարները իրականացնելու համար։

 

Դասընթացի մանրամասները Շիրակի պետական համալսարանի ուսանողներին կներկայացվեն տեղեկատվական հանդիպմանը՝  մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, ՇՊՀ-ի նիստերի դահլիճում։