Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ տեղեկատվական հանդիպում Ամասիայում

Շիրակի պետական համալսարանի թիմն այսօր Հայաստանի հյուսիսում էր։ Ամասիա խոշորացված համայնքի դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակետների և ուսուցիչների հետ տեղեկատվական հանդիպմանը խոսվեց համալսարանի գործունեության մասին, ներկայացվեց Հայաստանի մարզային ամենամեծ բուհի ընձեռած հնարավորությունները, հմուտ պրոֆեսորադասախոսական կազմն ու նյութատեխնիկական բազան, եզակի մասնագիտությունները, որոնց գծով կատարվում է ընդունելություն։

Կարևորելով դիմորդների տեղեկացվածությունը՝ մանրամասն խոսվեց 2022-23 ուստարվա ընդունելության գործընթացում փոփոխությունների մասին, անդրադարձ կատարվեց #ՇՊՀ-ի մասնագիտություններին ու քննությունների ցանկին։

Աշակերտներից ոմանք արդեն կողմորոշվել էին մասնագիտության ընտրության հարցում, սակայն ամբողջական տեղեկատվություն չունեին գործընթացի մասին, հանդիպման ընթացքում նրանք հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերը հղել մասնագետներին։