ՇՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները

Դեկտեմբերի 14-ին Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ տեղեկատվական հանդիպում անցկացրեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները։

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացների կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը՝ ոգևորելով ուսանողներին մասնակցել ծրագրին, ինչը և՛ լավ կապեր ստեղծելու, և՛ մասնագիտորեն հմտանալու, և՛ համայնքին ու երկրին ծառայություն մատուցելու յուրահատուկ հնարավորություն է։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման մասնագետ Արամայիս Սիմոնյանը ներկայացրեց «Առաջնորդության զարգացման» երկամյա ծրագիրը, խոսեց դրա նպատակների, ընձեռած հնարավորությունների, պահանջների ու դիմելու կարգի մասին։

Հանդիպման ավարտին ծրագրի ներկայացուցիչները պատասխանեցին նաև ուսանողներին հուզող հարցերին։

Ծրագրի բոլոր մանրամասներին ու դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ https://arm.teachforarmenia.org/