Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ տեղեկատվական հանդիպում Աշոցքում

Ինչու՞ ընտրել ՀՀ մարզային ամենամեծ բուհը․ Աշոցք խոշորացված համայնքի դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակետներն արդեն գիտեն այս հարցի պատասխանը։

Շիրակի պետական համալսարանի պատմությունն ու գործունեությունը, առավելությունները, կրթական, հետազոտական և նյութատեխնիկական հնարավորություններն այսօր ներկայացվեցին Աշոցքի միջնակարգ դպրոցում կայացած տեղեկատվական հանդիպմանը։

2022-23 ուստարվա ընդունելության քննությունների փոփոխությամբ պայմանավորված՝ գործընթացի պատասխանատուն ներկայացրեց ՇՊՀ-ի մասնագիտություններն ու քննությունների ցանկը, խոսեց նաև դիմորդներին աջակցելու նպատակով համալսարանում մեկնարկած նախապատրաստական դասընթացների մասին։

Հատուկ անդրադարձ կատարվեց նաև համալսարանում առաջարկվող մատչելի վարձավճարներին և գործող զեղչային ճկուն համակարգին։

Հանդիպման ավարտին բարձր դասարանների աշակերտներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, կարգին և գործընթացի հետ կապված այլ մանրամասներին։