Չեղարկված զրույցներ․․․

Այսօր Շիրակի պետական համալսարանի ճեմասրահում ներկայացվեց Լրագրության 1-ին կուրսի գործնական աշխատանքը՝ խորհրդանշական չվարված հարցազրույցների շարքով։

«Չեղարկված զրույցներ»-ը հերոսական պատմությունների շարք է՝ պատերազմին զոհվածների մասին, որոնց հետ ապագա լրագրողները չհասցրեցին հարցազրույցներ վարել։

Դասախոս Լ․ Թովմասյանի ղեկավարությամբ ուսանողները նման նախաձեռնությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ինչ էլ գրեն հերոսների մասին քիչ է կամ պակաս, ուստի որոշել են էջերը սպիտակ թողնել։

Համալսարանում ցուցադրությունից հետո սպիտակ թղթերը կհավաքվեն թղթապանակում և ի պահ կհանձնվեն Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահին՝ որպես ցուցանմուշ։