ՆԱՏՕ-ի վերաբերյալ կրթական-տեղեկատվական հանդիպում ՇՊՀ-ում

Հայկական ատլանտյան ասոցիացիան, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի աջակցությամբ, ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի պետական համալսարանում կազմակերպել էր «Հավաքական անվտանգության, ընդհանուր արժեքների և համագործակցության 70-ամյակը. ՆԱՏՕ-ի վերաբերյալ կրթական-տեղեկատվական արշավ Հայաստանում» տեղեկատվական հանդիպում ուսանողների և դասխոսների մասնակցությամբ:

Բանախոս Հայկական ատլանտյան ասոցիացիայի նախագահ Թևան Պողոսյանը խոսեց ՆԱՏՕ-ի դերի ու գործառույթների, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հիմնախնդիրների, ներկայիս մարտահրավերների և միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործընթացում ՆԱՏՕ-ի արձագանքի մասին:
Քննարկում ծավալվեց նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ու դրանց հնարավոր զարգացումների մասին:

Հիշեցնենք, որ 2007 թվականից ի վեր ՀԱԱ-ն ՆԱՏՕ-ի ամենամյա կրթարշավներ է կազմակերպում հանրապետության ողջ տարածքում: ՀԱԱ-ի առաքելությունը Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացմանը նպաստելն է, մասնավորապես, հայ հասարակության մեջ մերօրյա հարափոփոխ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության և գործունեության վերաբերյալ ընկալման և իրազեկության բարելավման միջոցով: 2001թ.-ից ՀԱԱ-ն Ատլանտյան դաշինքի ասոցիացիայի անդամ է: