«Սոցիալական ցանցեր, մեդիա անվտանգություն» խորագրով քննարկում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի նախաձեռնությամբ այսօր կայացավ «Սոցիալական ցանցեր․ մեդիա անվտանգություն և նոր ֆեյսբուք» խորագրով հանդիպում ուսանողների հետ:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը և լրագրող Նունե Հախվերդյանը խոսեցին լրագրողի աշխատանքի, մեդիա անվտանգության, փաստերի ստուգման, մանիպուլյացիոն տեղեկությունների, սոցիալական ցանցերում անձական տվյալների պաշտպանության թեմաներով:
Բանախոսները պատասխանեցին նաև ուսանողների բազմաբնույթ հարցերին, ծավալվեց հետաքրքիր քննարկում: