ՇՊՀ-ն մասնակցեց էքսպո-ցուցահանդեսի

Շիրակի պետական համալսարանը և ՇՊՀ քոլեջը մասնակցեցին Գյումրու “GTC for Gyumri” խորագրով Էքսպո-ցուցահանդեսին՝ ներկայացնելով այն մասնագիտությունները, որոնց ուղղությամբ կատարում են ընդունելություն:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդես-Էքսպոյին Շիրակի մարզում գործող տարբեր ոլորտների կազմակերպություններ հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գործունեությունը և ապագա ծրագրերը, ինչպես նաև կիսվել իրենց փորձով։