ՇՊՀ-ում կայացավ «Ստամբուլի ընկեցիկը» գրքի քննարկումը

Շիրակի պետական համալսարանում գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ Էլիֆ Շաֆակի «Ստամբուլի ընկեցիկը» գրքի ներկայացում-քննարկումը:

Քննարկմանը մասնակցում էր վեպի թարգմանիչ, Շիրակի մայր բուհի ոսկե հուշամեդալակիր Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

Ներկաները հնարավորություն ունեցան իրենց տպավորություններով կիսվել ու հետաքրքրող հարցերը հղել հենց թարգմանչին ու նրանից ստանալ մեկնաբանություններ:

Նշենք, որ Էլիֆ Շաֆակի վեպը լույս է տեսել 2006 թվականին: 2012 թվականին գիրքը բնագրից հայերեն թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջաջյանը:

Վեպը թուրք և ամերիկահայ ընտանիքների ու նրանց իրար հետ կապող գաղտնիքների մասին է, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով: Հրատարակումից հետո հեղինակը մեղադրվել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով` թուրքական ինքնությունը վիրավորելու համար: