EducationUSA շրջանավարտների ցուցահանդեսը ՇՊՀ-ում

Արդեն ավանդույթ դարձած EducationUSA շրջանավարտների ցուցահանդեսը այս տարի տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանում:

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ հյուրընկալել էր ԱՄՆ մի շարք համալսարանների հայ և ամերիկացի շրջանավարտների՝ Խաղաղության կորպուսի կամավորներ, Ֆուլբրայթ ծրագրի մասնակիցներ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ:

EducationUSA Alumni Talks-ին բացման խոսքով հանդես եկան Ամերիկյան խորհուրդների տնօրեն Քերին Սմիթը,  EducationUSA Հայաստանի կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը և  ՇՊՀ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանը:

ԱՄՆ 18 համալսարանների շրջանավարտները նախ պատմեցին ԱՄՆ համալսարանական կյանքի, համալսարաններ դիմելու գործընթացի և այլ  մանրամասների մասին:

Ներկաներին ներկայացվեցին  նաև մրցունակ CV/Resume կազմելու կարգը, էլեկտրոնային հաղորդակցման, հարցազրույցին պատրաստվելու հմտություններ:

Միջոցառման երկրորդ մասում EducationUSA կրթական ցուցահանդեսն էր. շրջանավարտները ներկայացրեցին իրենց համալսարանները, պատմեցին  կամպուսային կյանքի իրենց փորձառության մասին և բուհերի վերաբերյալ  տեղեկատվական թերթիկներ ու գրքույկներ բաժանեցին հետաքրքրվածներին: