Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ներկայիս հիմնախնդիրները. գիտական սեմինար ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և տեսության ամբիոնի նախաձեռնած հերթական գիտական սեմինարը «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ներկայիս հիմնախնդիրները» խորագրով էր:
Գիտական սեմինար-քննարկմանը մասնակցում էին ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանը, Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մ. Ղազարյանը, “World Vision”-ի Շիրակի մարզի ներկայացուցիչներ, մարզիչներ, ոլորտի պատասխանատուներ, ամբիոնի դասախոսներ:
Բանախոսները ներկայացրին ոլորտին առնչվող բազմաթիվ հիմնախնդիրներ՝ կապված մարզադպրոցների վիճակի, առանձին սպորտաձևերի կայացման, աշակերտների առողջ ապրելակերպի, սպորտային տուրիզմի զարգացման հետ:
Ծավալված քննարկմանը ոլորտի մասնագետները առաջ քաշեցին հիմնախնդիրների լուծման եղանակները և դրանց հասնելու ուղիները: