«Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» Բեռլինում

Հարգելի ուսանողներ, շրջանավարտներ, երիտասարդներ,

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է երիտասարդ, քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներին Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ Բեռլինում:
Ծրագիրը տևում է 2020թ. մարտի 1-ից մինչև հուլիսի 31-ը: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2019թ․ հուլիսի 31-ն է։
Գերմանիայի Բունդեսթագի www.bundestag.de/ips համացանցային էջում զետեղված են ծրագրի վերաբերյալ կարևոր տեղեկություններ, այդ թվում մասնակցության նախադրյալներն ու մրցութային փաստաթղթերի ցանկը, գերմաներենի գիտելիքները հաստատող լրացման թերթիկը, ինչպես նաև մրցույթին վերաբերող հարցաթերթիկը։ Դեսպանության www.eriwan.diplo.de կայքում տեղադրված է համապատասխան հղում։
Մանրամասներ