ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՈՒՉԱՎԱՅԻ ՍՏԵՖԱՆ ՍԵԼ ՄԱՐԵ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՌՈՒՄԻՆԻԱ)

Ռումինիայի Սուչավայի Ստեֆան սել Մարե համալսարանը մեկնարկել է 2021-2022 ուստարվա ԷՐԱԶՄՈՒՍ+ ակադեմիական շարժունության ծրագիրը, որին կարող են մասնակցել ՇՊՀ վարչական, դասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերի ուսանողները:

Ուսանողների համար շարժունությունն իրականացվում է 5 ամսով, իսկ վարչական և դասախոսական կազմի համար՝ 5 օրով:

Շարժունությունն իրականացվելու է հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Պատմություն
  2. Կրթական գիտություն
  3. Հոգեբանություն
  4. Սոցիալական աշխատանք և խորհրդատվություն
  5. Լեզուներ
  6. Քաղաքագիտություն
  7. Բիզնես և վարչարարություն
  8. Տնտեսագիտություն
  9. Իրավունք
  10. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
  11. Սպորտ
  12. Սննդի վերամշակում
  13. Ճանապարհորդություն, զբոսաշրջություն և ժամանց

 

Ծրագիրը հոգում է ակադեմիական շարժունության հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը:

Մանրամասների համար դիմել մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը, ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն՝ Բ2-12 սենյակ, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-17:30, իսկ մնացած օրերին՝ shsuinternational@shsu.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել՝ 077069126 հեռախոսահամարով: