«Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» խորագրով համաժողով

2014 թ.-ից Երևանի պետական համալսարանը Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի /ԿՀԵԱ, EERA/ լիիրավ անդամ: ԿՀԵԱ-ն ամեն տարի իր համաժողովը՝ կրթական հետազոտությունների Եվրոպական կոնֆերանսը (ECER), անցկացնում է որևէ անդամ երկրում:

2022 թ․-ի օգոստոսի 22-26-ը Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի համաժողովը տեղի է ունենալու Երևանի պետական համալսարանում:

Համաժողովը կրթական հետազոտությունների միջազգային կարևորագույն իրադարձություն է, որն իր շուրջն է հավաքում ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրից:

2022 թ.-ին ԿՀԵԱ Երևանի պետական համալսարանում կայանալիք համաժողովի թեման է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:

Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է:

Համաժողովի մասնակցության հայտը և ելույթի կարճ նկարագրությունը՝ թեզիսը (մինչև 2 էջ) պետք է 2021 թ.-ի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թ․-ի հունվարի 31−ը կցել համաժողովի համար ստեղծված հատուկ հարթակում (լրացուցիչ տեղեկատվություն կլինի մինչև դեկտեմբերի 1-ը), որտեղ պետք է բացել անհատական էջ և լրացնել տվյալները, որից հետո ուղարկել թեզիսը՝ նշելով թեմայի վերնագիրն ու նախընտրած խումբը:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):