Վերապատրաստում Ռովիրա և Վիրջիլի համալսարանում՝ ERASMUS+ BOOST ծրագրի շրջանակում

Հունիսի 23-29-ը  «Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում /ERASMUS+ BOOST/» ծրագրի շրջանակներում հայաստատյան բուհերից 29 ներկայացուցիչ մասնակցեց Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլի համալսարանում անցկացված վերապատրաստմանը և ERASMUS+ SUCTI ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին:

Շիրակի պետական համալսարանից միջազգայնացման շաբաթի միջոցառումներին մասնակցում էին արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնից Հ. Մելքոնյանը, Ա. Հարությունյանը, Մ. Աղաբաբյանը, գործարարության և վարչարարության ամբիոնից Ա. Սահակյանը և անգլերեն լեզվի և գրականության ամբիոնից Հ. Մատիկյանը:

Մեկշաբաթյա ուսումնական այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան Իսպանիայի Ռովիրա և Վիրջիլի համալսարանի միջազգային բաժնի կառուցվածքին, ռազմավարությանն ու տարվող աշխատանքներին: Հայաստանյան պատվիրակները եղան նաև համալսարանի գրադարանում, հաղորդակցման ու մարքեթինգի բաժիններում, ծանոթացան բաժինների կառուցվածքին ու աշխատողների գործառույթներին:

Վերապատրաստումն ամփոփվեց ծրագրի համակարգողների հանդիպումով, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, նախանշվեցին առաջիկա անելիքները: