Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի շրջանավարտ Ջիվան Գրիգորյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն» մասնագիտության շրջանավարտ Ջիվան Սամվելի Գրիգորյանը։

29-ամյա Ջիվան Գրիգորյանը Շիրակի մարզի Մեծ Սեպասար համայնքից էր, ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Ջիվան Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։