Ռազմական գործողություններին մասնակից ուսանողների,ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառում

Հարգելի ուսանողնե՛ր,

ՀՀ  Կառավարությունը հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից  սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Ըստ միջոցառման պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը.

✅  ովքեր մասնակցել են մարտական գործողություններին,
✅ ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
✅ ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։

📍Միջոցառման շահառու ուսանողները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։

📍Շահառու ուսանողը փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատության համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև 1-ին կիսամյակի ավարտը  պետք է ներկայացնի՝
— դիմում
— մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
— անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։

ℹ  Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։

 

Միջոցառում

Որոշում