Հայտարարություն հեռակա ուսուցման դիմորդների համար

Ուշադրություն!!!

Ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 10.12.2020թ. գրության, ՇՊՀ 2020-2021 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ընդունելության փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետներում դիմում-հայտ չլրացրած, ինչպես նաև դիմում-հայտ լրացրած, բայց ռազմական դրության և COVID-19 հիվանդության պատճառով քննություններին չներկայացած անձանց հնարավորություն է ընձեռվում մասնակցելու մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը կազմակերպվելիք ընդունելության քննություններին և ընդունելության մրցույթին:

  • Սահմանված ժամկետներում ընդունելության դիմում-հայտ չլրացրած բոլոր անձինք կարող են ս.թ. դեկտեմբերի 11-ին, 12-ին և 14-ին, ժամը 12.00-ից մինչև 15.00-ն ընկած ժամանակահատվածում ներկայանալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով՝ իրենց հետ բերելով պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը:
  • Արդեն դիմում-հայտ ունեցող, բայց ռազմական դրության և COVID-19 հիվանդության պատճառով քննության չներկայացած դիմորդներին խնդրում ենք հասանելի պահել իրենց դիմում-հայտում նշված հեռախոսահամարներից որևէ մեկը՝ իրենց հետ կապ հաստատելու և քննությունների կազմակերպման մանրամասներին ծանոթանալու համար:
  • ՇՊՀ 2020-2021 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության քննություններին մասնակցած և անբավարար գնահատական ստացած դիմորդները այս հնարավորությունից ՉԵՆ ՕԳՏՎՈՒՄ:

 

Մասնագիտութունների ու պահանջվող փաստաթղթերի ցանկ