ՇՊՀ-ն ու «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ն շարունակում են համագործակցությունը

Էրազմուս+ «Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց»-ABioNet ծրագրի շրջանակում Շիրակի պետական համալսարանը շարունակում է համագործակցությունը «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի հետ՝ ըստ կողմերի միջև կնքված հուշագրի։

Այսօր «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի աշխատակիցները համալսարանում ծանոթացան ABioNet ծրագրի շրջանակներում ստեղծված մանրէաբանության և կեսնատեխնոլոգիայի լաբորատորիային, ժամանակակից լաբորատոր սարքավորումների ընձառած հնարավորություններին։

Կողմերը քննարկեցին նաև համագործակցության հետագա քայլերն ու առաջիկա անելիքները՝ «Կենսատեխնոլոգիա» մագիստրոսական մասնագիտության ուսանողների պրակտիկաների, հետազոտական ու ավարտական աշխատանքների կազմակերպման շրջանակում։