ԲԱԿԱԼԱՎՐ (ՀԵՌԱԿԱ)

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 2021/2022 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՑԱՆԿ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 2021/2022 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտությունների ցանկ

Ընդունելության համար հարկավոր է ներկայանալ ՇՊՀ ընդունող հանձնաժողով ս.թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 24-ը, հետևյալ փաստաթղթերով՝

  1. Դիմում-հայտ (լրացվում է տեղում)
  2. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական, կամ մասնագիտական տեխնիկական
    կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  3. 4 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  5. զինվորական գրքույկ (առկայության դեպքում) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  6. Ընդունելության կարգի 30-32-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են.
    համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
  7. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
  8. տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ,
  9.  «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
  10. առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
  11. ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):
  12. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, ՆԶՊ մասնագիտությունների դիմորդները ներկայացնում են նաև առողջության մասին տեղեկանք՝ պոլիկլինիկայից (նախկին 086 ձև),
  13. ՇՊՀ 11802024816700 հաշվեհամարին քննությունների և փաստաթղթերի ընդունման համար մուծված գումարի անդորրագիր (մեկ քննություն հանձնելու դեպքում 3000, երկու քննության դեպքում՝ 4500 դրամ):

Անկախ քննության արդյունքից, գումարը հետ չի վերադարձվում:

Դիմում-հայտն առցանց լրացնելու դեպքում դիմորդը ներկայացնում է սույն կետով սահմանված փաստաթղթերի կրկնօրինակները՝ էլեկտրոնային եղանակով, իսկ բնօրինակները՝ բուհ ընդունվելուց հետո:

ՇՊՀ ընդունող հանձնաժողով

+37493743051

+31269494

admisscom@shsu.am


Հայտարարություն հեռակա ուսուցման դիմորդների համար


Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի 2020/2021 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթի արդյունքները

ՀՐԱՄԱՆ

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԵՐ


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ 2020/2021 ՈՒՍՏԱՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ընդունելության կարգ

Մասնագիտությունների ցանկ

Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 10-ից 30-ը, աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից 16:00-ը, իսկ սեպտեմբերի 30-ին մինչև ժամը 18:00-ն:

ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

 Դիմորդը բուհին ներկայացնում է՝

1)  միջնակարգ  կրթության  ատեստատը  կամ  միջին  մասնագիտական  կամ  մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,

2) 2 լուսանկար (3 x 4 սմ չափսի), 

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական,

փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),

4)  զինվորական  գրքույկ  (առկայության  դեպքում)  կամ  զինվորական  կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,

5)  սույն  կարգի  28-30-րդ  կետերով  սահմանված  արտոնություններից  օգտվող  դիմորդները ներկայացնում  են  համապատասխան  փաստաթղթեր  (1-ին  կամ  2-րդ  խմբի  և  մինչև  18  տարեկան մանկուց  հաշմանդամության,  առանց  ծնողական  խնամքի  մնացած  լինելու  մասին,  ինչպես  նաև Հայաստանի  Հանրապետության  պաշտպանության  նախարարության,  Հայաստանի Հանրապետության  ոստիկանության  և  Հայաստանի  Հանրապետության  ազգային  անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),

6) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,

7)  տեղեկանք  տվյալ  տարվա  ներբուհական  ընդունելության  քննությունների գնահատականների վերաբերյալ,

8)  «Գնահատման  և  թեստավորման  կենտրոն»  ՊՈԱԿ-ի  կողմից  տրված  միասնական քննությունների վկայագիր,

9)  առկա  ուսուցման  համակարգում  սովորող  անձինք,  հեռակա  ուսուցման  ընդունելության մրցույթին  մասնակցելու  համար  կարող  են  ներկայացնել  միջնակարգ  կրթության  ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,

10)  ընտանիքի  անապահովության  միավորի  վերաբերյալ  սոցիալական  ծառայություններ տրամադրող  տարածքային  մարմնի  տրամադրած  տեղեկանք,  Հայաստանի  Հանրապետության կառավարության  2014  թվականի  դեկտեմբերի  18-ի  N  1444-Ն  որոշման  N  1  հավելվածում ներառված  սոցիալական  աջակցություն  ստացող  համայնքներում  հաշվառված  և  վերջին  հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում):

11) Ընդունելության քննության համար բուհի ՀՀ 11802024816700  հաշվեհամարին դիմորդի անունով մուծված 1500 դրամի կտրոն:

Դիմորդը կարող է փաստաթղթերն ուղարկել նաև առցանց, admisscom@shsu.am էլփոստին՝ ներբեռնելով և լրացնելով դիմում-հայտը, դիմում-հայտին կցելով պահանջվող ԲՈԼՈՐ, ուշադրություն՝ ԲՈԼՈՐ փաստաթղթերը:

Դիմում-հայտն առցանց  լրացնելու  դեպքում դիմորդը  ներկայացնում  է  սույն  կետով սահմանված  փաստաթղթերի  կրկնօրինակները՝  էլեկտրոնային  եղանակով,  իսկ  բնօրինակները՝ բուհ ընդունվելուց հետո:

Էլփոստ՝ admisscom@shsu.am

Հեռ. +37431269494

Բջջ. +37493743051

!!!! Ու շ ա դ ր ու թ յ ու ն

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտներին, ովքեր ըստ ՀՀ Կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 856-Ն որոշման (Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ 2020/2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին) ցանկանում են ուսումը շարունակել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում համապատասխան մասնագիտությամբ, խնդրում ենք, համաձայնեցնելով իրենց ՄՄՈՒՀ հետ (միայն սույն թվականի շրջանավարտները), սույն թվականի օգոստոսի 20-ից 30-ը փաստաթղթերի էլեկտրոնային փաթեթը ուղարկել բուհի հետևյալ էլփոստին՝ qolejic@shsu.am

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների ցանկը ներկայացված է ստորև.

  • դիմում` ուղղված ռեկտորին. (ներբեռնել)
  • ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
  • արձանագրության պատճենը.
  • 1 լուսանկար (3×4 չափսի).
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
  • զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (առկայության դեպքում):

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Ըստ վերոհիշյալ կարգի.

  • 2019/2020 ուստարվա հավակնորդների փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ուղարկում է համապատասխան ՄՄՈՒՀ-ը,
  • նախորդ տարիների շրջանավարտները փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ուղարկում են անձամբ,
  • 2014թ.-ից հետո ՄՄՈւՀ ընդունված հավակնորդներն առկա համակարգի համար դիմում են միայն այն դեպքում, եթե համապատասխան մասնագիտությունը հեռակայում բացակայում է,
  • Բոլոր հավակնորդները ընդունվելուց հետո բուհ են ներկայացնում փաստաթղթերի բնօրինակները և կրկնօրինակները:

«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2019/2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


2018-2019 ուսումնական տարի (թափուր տեղեր)

2018-2019 ուսումնական տարի

2017-2018 ուսումնական տարի