Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանի և Շիրակի պետական համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում իրականացվում է հետազոտողի կրթական ծրագրով ակադեմիական շարժունություն

Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանը հայտարարում է հետազոտական կրթական ծրագրով ակադեմիական շարժունության մրցույթ: Մրցույթի հաղթողներն իրականացնելու են թեկնածուական թեզերի աշխատանքներ Վալլադոլիդի համալսարանում, IoTalentum ծրագրի (www.iotalentum.eu) շրջանակներում:

Մասնակիցներն ընդգրկվելու են երեք ոլորտներում.

1. ESR3. արհեստական բանականության վրա հիմնված կառավարման մեթոդ՝ IoTalentum-ի օպտիկական հետադարձ կապի համար:

2.ESR5. ծրագրակազմով սահմանված ցանց՝ SDN, IoTalentum ենթակառուցվածքում ցանցի վիրտուալացման համար:

3. ESR7. MEC և ցանցային ռեսուրսների ճանաչողական օրկեստրատոր:

Ծրագրի տևողությունը 3 տարի է (36 ամիս): Այն ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից, «Հորիզոն -2020» Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողության (MSCA) շրջանակներում: MSCA IoTalentum ծրագիրն առաջարկում է բարձր մրցակցային ու գրավիչ աշխատավարձ և աշխատանքային պայմաններ:

Մրցույթի պահանջներն են՝

1. Ունենալ մագիստրոսի կոչում (կամ համարժեք) (ՏՀՏ, հեռահաղորդակցություն, էլեկտրոնային, էլեկտրական կամ համակարգչային) ճարտարագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի կամ հարակից ոլորտում:
2. Չունենալ գիտությունների դոկտորի կոչում:
3. Հմտորեն տիրապետել անգլերեն լեզվին:
4. Ընդունող կազմակերպության կողմից աշխատանքի ընդունվելու պահին դիմորդը պետք է ընդգրկված լինի հետազոտական կարիերայի առաջին չորս տարիների աշխատանքի մեջ (լրիվ դրույքով համարժեք հետազոտական փորձ):
5. Դիմորդը պետք է համապատասխանի Եվրահանձնաժողովի ակադեմիական շարժունության կանոնին, ինչը նշանակում է, որ Վալլադոլիդի համալսարանի կողմից աշխատանքի ընդունվելու պահին դիմորդը չպետք է բնակվի կամ իրականացնի իր հիմնական գործունեությունը (աշխատանքը, ուսումը և այլն) Իսպանիայում 3 տարվա ընթացքում ավելի քան 12 ամիս՝ աշխատանքային պայմանագրի մեկնարկի ամսաթվից առաջ:
6. Պաշտոնները բաց են բոլոր ազգությունների համար:

Մանրամասներին ծանոթանալու և դիմում-հայտը լրացնելու համար անցնել հետևյալ հղումով`  http://www.iotalentum.eu/vacancies, ինչպես նաև կարդալ հայտարարությանը կից PDF փաստաթուղթը:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի հունվարի 15-ն է :

Հարցերի դեպքում կարող եք դիմել էլեկտրոնային տարբերակով, աշխատանքային բոլոր օրերին՝ shsuinternational@shsu.am և  shsu.shsu@mail.ru էլեկտրոնային հասցեներին, իսկ երկուշաբթի և հինգշաբթի օրերին՝ ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն (Բ2-12 սենյակ), ժամը 11:00-14:00, ինչպես նաև զանգահարել 077069126, 093853706 հեռախոսահամարներով: