«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը բուհերի ուսանողների համար հայտարարում է ծրագրավորման անվճար դասընթաց

Գյումրիում գործող «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունը բուհերի ուսանողների համար հայտարարում է ծրագրավորման անվճար դասընթաց 0-ից։ Դասընթացի նպատակը գյումրեցի երիտասարդներին ՏՏ ոլորտի գիտելիքներ փոխանցելն ու լավագույնս դրսևորած մասնագետներին մեր ընկերությունում աշխատանքով ապահովելն է։

Շատ երիտասարդներ ցանկություն ունեն մուտք գործել ՏՏ ոլորտ, սակայն չգիտեն ինչից սկսել ու ինչպես անել։ Մենք, նպատակ ունենալով Գյումրիում խթանել ՏՏ ոլորտի զարգացումները, սիրով ու մեծ պատրաստակամությամբ հրավիրում ենք ուսանողների՝ մեր մասնագետնեի կողմից Dart/Flutter ծրագրավորման առաջատար տեխնոլոգիային ծանոթանալու և որակյալ գիտելիքներ ձեռք բերելու։ Դասընթացի վերջում նախատեսվում է լավագույն ուսանողների հետ անցկացնել փորձաշրջան՝ հետագայում նաև աշխատանքի առաջարկի հնարավորությամբ։

Հաշվի առնելով առաջիկայում սպասվելիք համագործակցությունը մեր միջև, խնդրում ենք այս հայտարարությամբ կիսվել բուհի ուսանողների շրջանում, և հնարավորություն տալ նրանց կառուցել հուսալի ապագա հենց Գյումրիում։

Բոլոր հետաքրքրված ուսանողները կարող են լրացնել հետևյալ հայտը, և կազմակերպության ներկայացուցիչները կապ կհաստատենք նրանց հետ։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd23hltUYnavkxcyFOrQ8SIhIB_Wpl7l5kpVGjoqaL0ifuSlg/viewform