«Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրեզեկման հանդիպում

Իրավաբանների հայկական ասոցիացիան
նախաձեռնում է երիտասարդության հակակոռուպցիոն կրթության նոր ծրագիր: Սույն թվականի հունիսից մինչև տարեվերջ նախատեսվում է իրականացնել «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» խորագրով հակակոռուպցիոն ոչ ֆորմալ կրթական նախագիծը: Նախագծի նպատակն է բարձրացնել երիտասարդության
հակակոռուպցիոն գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` խթանելով երիտասարդների մասնակցությունը մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարին:
Նախագծի շրջանակներում սույն թվականի օգոստոսի 1-ից գործարկվելու է հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակ, որի միջոցով երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 100 մասնակից երիտասարդներ և ուսանողներ հնարավորություն են ստանալու զարգացնելու կոռուպցիայի դեմ պայքարի
ոլորտի իրենց գիտելիքներն ու իրազեկության մակարդակը` հաշվի առնելով նաև COVID19-ով պայմանավորված իրավիճակն ու պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Նախագծի շրջանակում ստեղծվելիք հակակոռուպցիոն ուսուցման առցանց հարթակի ուսումնական թեմաների ցանկը կցվում է սույն գրությանը: Առցանց դասավանդումները կիրականացվեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի
հակակոռուպցիոն փորձագետների կողմից` Կարեն Զադոյանի գլխավորությամբ:
Ծրագրի շրջանավարտներ կհամարվեն և համապատասխան վկայականներ կստանան միայն այն ունկնդիրները, ովքեր հաջողությամբ կհանձնեն ծրագրի ավարտին կազմակերպվելիք ստուգարքը:
Ծրագրի այս փուլի ավարտին, արդյունքների ամփոփումից հետո կընտրվեն 20 երիտասարդ առաջնորդներ, որոնք կմասնակցեն նախագծի խորացված փուլին, այն է
«Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցին»: Դպրոցի շրջանակներում հակակոռուպցիոն ոլորտի տեսական գիտելիքները կամրապնդվեն և կուղեկցվեն գործնական գիտելիքների ձեռք բերմամբ:
Դեռ ավելին, 20 մասնակիցները կկատարեն խմբային հետազոտական
աշխատանքներ, որոնց համար պահանջվող ծախսերը կֆինանսավորվեն
Իրավաբանների հայկական սոցացիայի կողմից: Դեկտեմբերի 9-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը կկազմակերպվի միջացոռում, որտեղ, ի թիվս այլոց, կներկայացվեն դպրոցի ունկնդիրների հետազոտական աշխատանքները:
Սույն թվականի հուլիսի 15-ին ժամը 12.00-ին Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» նախագծի վերաբերյալ առցանց
իրազեկման միջոցառում իրականացնելու համար: ԲՈՒՀ-ի այն ուսանողները, ովքեր հետաքրքրված են մասնակցել նախագծի իրազեկման միջոցառմանը, կարող են միանալ հետևյալ հղումով՝
Topic: «Երիտասարդությունը հանուն հակակոռուպցիայի» ծրագրի իրեզեկման հանդիպում
Time: Jul 15, 2020 12:00 PM  Yerevan
Հանդիպմա հղումը  — Join Zoom Meeting
Meeting ID: 929 5881 5242
Password: 861539
Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ասոցիացիայի կողմից
իրականացվող հակակոռուպցիոն գործունեության մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել ասոցիացիայի պաշտոնական www.armla.am վեբ կայքում: