Կրթաթոշակ ստանալու հնարավորություն Շիրակի մարզի բուհերի վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

«ԱՐԱՄԱԶԴ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամ Մինա Շիրվանյան անվանական կրթաթոշակ

Մեկնարկվում է «ԱՐԱՄԱԶԴ» երիտասարդության աջակցության բարեգործական հիմնադրամի Մինա Շիրվանյան անվանական կրթաթոշակի 2020-2021 թթ. ուսումնական տարվա դիմում-հայտերի ընդունումը:

Ստորև ներկայացնում ենք ծրագրին դիմելու կարգը.

Ուսման վարձի հայտի հետ պարտադիր պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը
1. Լուսանկար (1 հատ, 3*4)
2. Անձնագրի պատճեն, ներառյալ գրանցման էջը
3. Ընտանիքի կազմի մասին փաստաթուղթ
4. Տեղեկանք տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու մասին
5. Գնահատականների ակադեմիական տեղեկագիր (ՄՈԳ)
6. «Ինչպես ես պատկերացնում քո համայնքը 10 տարի անց և որը կլինի քո ներդրումը» գրույթի տպագիր տարբերակ

Հետևյալ փաստաթղթերն անհրաժեշտեն, եթե առկա են.
1. Ծնողների կամ միասին ապրող անձանց հաշմանդամության վերաբերյալ փաստաթղթեր
2. Ծնողների կամ միասին ապրող անձանց պատերազմին կամ Արցախյան ազատամարտին մասնակցության փաստաթուղթ
3. Ծնողազուրկ լինելու փաստաթուղթ
4. Զինվորական ծառայությունը հաստատող փաստաթղթի պատճեն
5. Կամավորական աշխատանքների հավաստագրերի, դիպլոմների պատճեններ
6. Աշխատանքը հավաստող փաստաթուղթ

*Անհրաժեշտ փաստաթղթերը PDF տարբերակով ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ shirvanianscholarship@gmail.com