Վեբինարների շարք Էրազմուս+ AbioNet ծրագրի շրջանակում

Էրազմուս+ «Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց»-AbioNet ծրագրի շրջանակում, որին մասնակցում է նաև Շիրակի պետական համալսարանը, մեկնարկել է վեբինարների շարք՝ նվիրված պարենամթերքի հետազոտման նորագույն մեթոդներին։ Ըստ էության, բացառիկ հնարավորություն է ստեղծվել հայաստանյան բուհերի դասախոսների և ուսանողների համար՝ ծանոթանալու տվյալ ոլորտի արտասահման մեր գործընկերների հարուստ փորձին ու ձեռքբերումներին։

Վեբինարները վարում են Տերամոյի (Իտալիա) և Հելլենիկ միջազգային համալսարանի (Հունաստան) դասախոսները։ Վեբինարներին ակտիվ մասնակցում են ՇՊՀ-ի համապատասխան մասնագիտության դասախոսները և բակալավրի այն շրջանավարտները, ովքեր իրենց կրթությունը շարունակելու են նոր բացված ‹‹Կենսատեխնոլոգիա›› մագիստրոսական կրթական ծրագրում։ Նրանք, ավարտելուց հետո ստանալով տեխնոլոգի որակավորում, կհամալրեն աշխատաշուկան և կլինեն պահանջված մասնագետներ Շիրակի մարզում, քանի որ տվյալ ոլորտի՝ բարձրագույն կրթությամբ առաջին շրջանավարտներն են լինելու երկու տարի հետո։