«Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողով

Հայաստանի  ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը  2022 թ.-ի հոկտեմբերի 11-13-ը  կազմակերպում է «Գիտությունը սպորտում. արդի հիմնախնդիրներ» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողով։

Պարբերականի հիմնական բաժիններն են՝

  • օլիմպիական սպորտ օլիմպիզմը, օլիմպիական կրթությունը և ժառանգությունը ժամանակակից սպորտում,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները,
  • հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում,
  • սպորտային գործունեության և առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական հայեցակետերը,
  • ֆիզիկական վերականգնումը սպորտում,
  • ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում,
  • սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները,
  • նորարարական տեխնոլոգիաները սպորտի կառավարման գործընթացում:

Հոդվածներն ընդունվում են՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Գիտական աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2022 թ.-ի  ապրիլի 1–ն հետևյալ էլեկտրոնային հասցեին` eranuhi.simonyan@sportedu.am:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Հավելված