ՇՊՀ-ի ուսանողները՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոններ

Օրերս կայացած բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությանը փայլուն ելույթներով են հանդես եկել ՇՊՀ-ի ուսանողները։

51 կգ քաշային կարգում առաջնության չեմպիոն է դարձել ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Արթուր Հովհաննիսյանը։

Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Սեյրան Եղիկյանը։

+92 կգ գերծանր քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է ՇՊՀ-ի ֆիզ․ դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 2-րդ կուրսի ուսանող, բռնցքամարտի 2021թ․ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։

Շնորհավորում ենք, մեր ուսանողներին և մաղթում միայն հաղթանակներ։