«Սպորտ, առողջություն, կրթություն» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում 2022 թ.−ի հունիսի 14–16-ը կազմակերպվելու է «Սպորտ, առողջություն, կրթություն» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողովը։

Գիտաժողովի կարգախոսն է՝ «Սպորտը հանուն առողջության»:

Գիտաժողովի ուղղություններն են`

  • օլիմպիական սպորտ․ օլիմպիզմը, օլիմպիական կրթությունը և ժառանգությունը ժամանակակից սպորտում,
  • ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժական հիմնախնդիրները,
  • հոգեբանական մտքի զարգացումը սպորտային գործունեության համատեքստում,
  • սպորտային գործունեության և առողջ ապրելակերպի բժշկակենսաբանական հայեցակետերը,
  • ֆիզիկական վերականգնումը սպորտում,
  • ադապտիվ սպորտը ժամանակակից աշխարհում,
  • սպորտային տուրիզմի զարգացման հեռանկարները,
  • նորարարական տեխնոլոգիաները սպորտի կառավարման գործընթացում:

Լավագույն աշխատանքները հրատարակվելու են «Սպորտ, առողջություն, կրթություն» ուսանողական գիտական տարեգրքում:

Նյութերը ներկայացնել մինչև 2022 թ.-ի  ապրիլի 30-ը հետևյալ էլեկտրոնային հասեցեին`  Eranuhi.Simonyan@sportedu.am :

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Հավելված