«Մեկնաբանությունների բազմազանությունը» խորագրով երիտասարդական գիտագործնական VIII գիտաժողով

Տյումենի պետական համալսարանի հասարակական և հումանիտար գիտությունների ինստիտուտում 2022 թ․-ի հուլիսի 17-ին կազմակերպվում է «Մեկնաբանությունների բազմազանությունը» խորագրով երիտասարդական գիտագործնական VIII գիտաժողով, որի արդյունքում կհրատարակվի  РИНЦ-ի կողմից ինդեքսավորված հոդվածների էլեկտրոնային ժողովածու: Իսկ լավագույն հոդվածները կտպագրվեն Տյումենի պետական համալսարանի տեղեկագրում։

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • տվյալների վերլուծությունը հասարակական և հումանիտար գիտություններում,
  • սոցիալական և հումանիտար գիտությունների օբյեկտների մոդելավորում,
  • թվային մշակույթ,
  • թվային դարաշրջանի էթիկա,
  • մարդու և մեքենայի փոխազդեցություն,
  • թվային պատմություն և արխիվային փաստաթղթերի մշակում,
  • թվային ուրբանիզմ,
  • տեքստի մեկնաբանում թվային մեթոդներով,
  • վիրտուալ քննարկումներ և սոցիալական ցանցեր,
  • մեդիա ուսումնասիրություններ և մեդիա հնագիտություն,
  • էլեկտրոնային կրթություն և թվային դաստիարակներ:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022թ․-ի հուլիսի 1-ը հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  interpreters72@gmail.com։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):